ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Տղան, ով իր դաշնամուրը փոխեց զենքի հետ. BBC-ի անդրադարձը անհետ կորած Սողոմոնին  (տեսանյութ)

Տղան, ով իր դաշնամուրը փոխեց զենքի հետ. BBC-ի անդրադարձը անհետ կորած Սողոմոնին (տեսանյութ)

BBC լրատվական գործակալությունը անդրադարձել է Արցախում անհետ կորած Սողոմոնին՝ գրելով․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է, բայց կան ընտանիքներ, որոնք դեռևս սպասում են իրենց անհետ կորած հարազատների մասին լուրերին:

Դիակները դեռ հաշվարկվում և հայտնաբերվում են, և անհետ կորածների հետ պատահածի մասին հստակ տեղեկություններ չկան:

 

Քսաներկու տարեկան Սողոմոնը կռվում էր հայկական ճակատում՝ Ադրբեջանի դեմ: Վերջին անգամ ընտանիքը նրանից լուր է ստացել հոկտեմբերի 1-ին:

Նա զինվոր էր, բայց նաև նկարիչ և տաղանդավոր դաշնակահար:

Նրա հայրն ու քույրն ասում են, որ չեն ուզում հույսը կտրել, որ նա կվերադառնա»:

  • Կիսվել: