Տեղի կունենան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստեր
Ապրիլի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի կունենան մշտական հանձնաժողովների նիստեր՝ հետևյալ ժամանակացույցով.
1.Ժամը 11:00 - Պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Օրակարգ
1.«Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի մասին (երկրորդ ընթերցում):
2.«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
Հիմնական զեկուցող՝ԱՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյան
2.Ժամը՝ 15:00 – Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Օրակարգ
Հաղորդում Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2020թ. գործունեության վերաբերյալ:
Հիմնական զեկուցող՝ ԱՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ա. Ներսիսյան
3.Ժամը 16:00 – Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Օրակարգ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման մասին:
Հիմնական զեկուցող՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գ. Ստեփանյան