հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

Սեպտեմբերի 28-ին ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության բաժնից։

Քննարկվել է ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծի ընդունումը պայմանավորված է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 7-րդ հոդվածում քաղաքացիական և պետական մյուս ծառայողներին տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում հավելավճարի տրման դրույթում առկա անհամապատասխանության վերացման անհրաժեշտությամբ:

Նախագիծը ներկայացրել է պատգամավոր Աշոտ Դանիելյանը: Առաջարկով հանդես է եկել ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Նորայր Ավանեսյանը:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը նախագիծը քվեարկության է դրել: 5 կողմ ձայնով հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը:

  • Կիսվել: