հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թալիշ-Մատաղիս ուղղություններում աճյունների որոնման աշխատանքներն արդյունք չեն տվել

Թալիշ-Մատաղիս ուղղություններում աճյունների որոնման աշխատանքներն արդյունք չեն տվել

Ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երեկ՝ մարտի 26-ին, Թալիշ-Մատաղիս ուղղություններում արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր որոնումները մեկ ջոկատով շարունակվում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների թիվը մարտի 20-ից այս կողմ չի փոխվել:

Վերջին տվյալներով հայտնաբերված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը 1518 է:

  • Կիսվել: