Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքներում խուճապ չկա. Հունան Թադևոսյան
Կարմիր շուկաում որևէ խուճապ չկա, ամեն մեկն իր գործով է զբաղված։ Այս մասին հայտնել է ասաց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Կրակոցները սկսվել են 11:45 և տևել են մոտ 20 րոպե։ Մեր կողմից պատասխան կրակոցներ չեն հնչել: Փաստահավաք առաքելություն է իրականացվել և այդ ունեցած տվյալերը փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին»,- նշեց Թադևոսյանը:
Թադևոսյանը նշում է, որ Փառուխի հայտնի դեպքերից հետո, առաջին անգամն է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամական կողմը նորից թիրախավորում է խաղաղ բնակչությանն ու բնակավայրերին. «Մինչ այս ո՛չ մեքենաների, ո՛չ բնակիչների շարժի խոչընդոտման հետ կապված որևէ դեպք չի եղել»:
Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։