շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սուրբ Հովհաննես Կարապետի ծննդյան տոնին Արցախի թեմի՝ սրբի անունը կրող եկեղեցիներում  Սուրբ Պատարագ կմատուցվի

Սուրբ Հովհաննես Կարապետի ծննդյան տոնին Արցախի թեմի՝ սրբի անունը կրող եկեղեցիներում Սուրբ Պատարագ կմատուցվի

Հունվարի 14-ին Հայոց Եկեղեցին տոնում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը:

Ինչպես տեղեկացրել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից՝ այդ կապակցությամբ տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի Արցախի թեմի՝ սրբի անունը կրող եկեղեցիներում՝ Գանձասարի վանքում, Մարտակերտում քաղաքում և Նորշեն գյուղում:
 
Այդ օրը համարվում է նաև  Նորշեն գյուղի  Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու ուխտի օր:
 
Պատարագի սկիզբը՝  ժամը 11:00-ին:

  • Կիսվել: