չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում. «Հրապարակ»

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ սահմանադրության նախագծի եւ ԹՐԻՓՓ-ի ծրագրի մեկնարկը հայտարարելուց հետո ե՛ւ ԱԺ նախագահը, ե՛ւ ՀՀ վարչապետն ընդունեցին Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններին՝ գրեթե ողջ կազմով։ Ըստ թերթի, այդ հավաքով Փաշինյանը թերեւս ցանկանում էր Եվրոպայի աջակցությունն ի ցույց դնել եւ ստանալ սահմանադրության նոր տեքստի եւ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ։

Ըստ որոշ տեղեկությունների, դեկտեմբերի 3-ին Մոսկվա կատարելիք այցից առաջ նա փորձում է ստուգել եվրոպական երկրների տրամադրությունները եւ հասկանալ առաջարկվող այլընտրանքները՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կոշտացման դեպքում։ Թե ինչ են խոստացել եւ մինչեւ ուր է հասնելու արեւմտյան աջակցությունը հակառուսական քաղաքականությանը, աղբյուրները չեն հայտնում։

  • Կիսվել: