կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սթոլթենբերգը չի պատասխանել ԼՂ հարցում Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի վարքագծի վերաբերյալ հարցին

Սթոլթենբերգը չի պատասխանել ԼՂ հարցում Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի վարքագծի վերաբերյալ հարցին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե դաշինքի անդամ երկրի համար թույլատրելի է արդյոք Թուրքիայի վարքագիծը, որը, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների համաձայն, Սիրիայից իսլամիստ գրոհայիններին տեղափոխում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական հակամարտության գոտի:

Նշենք, որ այդ հարցը Սթոլթենբերգին տրվել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսից հետո՝ ճեպազրույցի ընթացքում:

Սթոլթենբերգը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում զոհերով փաստով։ Քաղաքացիական բնակչությանը նպատակաուղղված հարվածներն ամբողջովին անընդունելի են և խախտում են միջազգային նորմերը։ Մենք բոլոր կողմերին հորդորում ենք դադարեցնել մարտական գործողությունները՛՛:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի քաղաքական կարգավորման ուղղությամբ կատարվող ջանքերին։

  • Կիսվել: