երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից (լուսանկարներ)

Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից (լուսանկարներ)

Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։
 
Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով, ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են մայրաքաղաք Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից և հրթիռներից:
 
Սակրավորներն արդեն մի քանի թաղամասերի հարակից տարածքներում և բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300մմ ,,Սմերչ,, տեսակի հրթիռները հանել և ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր:
 
Աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին, իսկ կրակի ամբողջական դադարից հետո՝ շրջաններում:
 
 
 

  • Կիսվել: