երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով. Բեգլարյան

Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով. Բեգլարյան

Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով, որի մասին նախապես հայտարարվել էր ԱԻՊԾ կողմից:
Ուստի բնակչությանը հորդորում եմ հանգստություն պահպանել: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
 
Հիշեցնենք՝ Արցախի ԱԻ պետական ծառայությունը հաղորդել էր, որ այսօր օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:
 

  • Կիսվել: