ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ստեփանակերտում քաղաքացիներն առաջին անգամ պատվաստվել են շրջիկ կայանում

Ստեփանակերտում քաղաքացիներն առաջին անգամ պատվաստվել են շրջիկ կայանում

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար 10 հիմնական դպրոցի հարակից տարածքում տեղակայված պատվաստման շարժական կայանում կրթօջախի աշխատակիցները պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորման մանկաբույժ Նաիրա Հարությունյանը ասել է, որ ամեն ինչ անում են, որպեսզի ազգաբնակչությունը գիտակցաբար մոտենա պատվաստման անհրաժեշտությանը։

«Մենք պատրաստ ենք շարժական մեքենայով շրջել քաղաքում և պատվաստել մեր հայրենակիցներին։ Պատվաստումները ստիպողաբար չեն իրականացվում, դրանք միայն մարդկանց կամքով են արվում: Եթե որևէ կոլեկտիվ ցանկություն է հայտնում պատվաստվելու, Առողջապահության նախարարությունն ընդառաջում է, տրվում է համապատասխան հանձնարարական, և մենք պատվաստման շարժական մեքենայով նշված ժամին լինում ենք տեղում»,- նշել է Ն. Հարությունյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցն իրազեկել է, որ նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու:

 

  • Կիսվել: