Ստեփանակերտում նոր պուրակ կկառուցվի
ԱՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի նախկին գյուղատնտե սական քոլեջի շենքը ապամոնտաժվում է՝ պուրակ կառուցելու նպատակով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ասել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շենքը վթարային է, նախատեսվում է շենքի տարածքում պուրակ հիմնել:
Ըստ քաղաքապետի՝ քանդման աշխատանքներն սկսվել են 2020 թվականի օգոստոսին. ավարտի մասին առայժմ հստակ ժամանակացույց չկա:
Դ. Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին փուլով նախատեսված քանդման աշխատանքներին կհաջորդի պուրակի նախագծի վերջնական տարբերակի քննարկումը։