չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտում, Մարտակերտում ու մի քանի այլ համայնքներում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

Ստեփանակերտում, Մարտակերտում ու մի քանի այլ համայնքներում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, սակրավորական խմբերը զինամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ստեփանակերտ քաղաքի Դավիթ Բեկ փողոցում, Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում, Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մարտունու շրջանի Ննգի և Բերդաշեն համայնքների տարածքներում:

Արցախի ԱԻ պետական ծառայության սակրավորները՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, հանրապետության ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ: Հայտնաբերված ռազմամթերքը որպես կանոն վնասազերծվում է տեղում:

  • Կիսվել: