երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ստեփանակերտում «Լուսանկարչական լրագրություն» խորագրով վարպետության դաս է կազմակերպվել

Ստեփանակերտում «Լուսանկարչական լրագրություն» խորագրով վարպետության դաս է կազմակերպվել

Այսօր՝ հուլիսի 14-ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացել է վերջին վարպետության դասը լրագրող, EVN Report-ի գլխավոր խմբագիր Ռուբինա Մարկոսյանի հետ՝ Sunrise Stepanakert մուլտիմեդիա արվեստի փառատոնի շրջանակներում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ռուբինա Մարկոսյանը բացահայտել է լուսանկարչական լրագրության նրբություններն ու հիմնական գաղտնիքները ֆոտոպատմությունների օրինակով և բացատրել՝ լուսանկարչության միջոցով ինչպես պատմություն պատմել:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ես Արցախյան պատերազմի ժամանակ որպես լուսանկարիչ պատմություն պատմելու խնդիր ունեցա, մարտահրավերներ կային, որոնց պատրաստված չէի: Որոշեցի այսօր խոսել լուսանկարչի կամ պատմություն պամողի՝ լրագրողի, իր հերոսի և պատմության հետ հարաբերության ու գործիքակազմի մասին, որոնք այդ հարաբերության մեջ լուծումներ են առաջարկում: Այսօր ինչ կատարվում է ամեն տեղ, պետք է կատարվի նաև Արցախում, և ոչ մի բանից պետք չէ զերծ մնալ», - մեզ հետ զրույցում նշեց Ռուբինա Մարկոսյանը:

Նշենք, որ Ռուբինան աշխատել է մի շարք լրատվական կազմակերպություններում, այդ թվում՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում: Նա եղել է «Քուվեյթ» հեռուստաընկերության թղթակիցներից մեկը Լիբանանում, աշխատել է նաև որպես ՍիվիլՆեթի անգլերեն լեզվի խմբագիր:

Բնութագրությունը հասանալի չէ

Վարպետության դասի մասնակից Նանե Սարգսյանը ցանկանում է, որպեսզի Արցախում շարունակական բնույթ կրեն այսպիսի ծրագրերը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Շատ հետաքրքիր են անցնում վերպետության դասերը, կինոդիտումները, որոնք օգնում են մեզ մասնագիտության կողմնորոշման, աշխարհայացքի ընդլայման, այլ հետաքրքրությունների ձեռբերման հարցում: Լսելով մասնագետներին՝ մեծ ոգևորություն ենք ստանում և ցանկանում աշխատել ու արարել մեր Արցախում», - ասաց Ն.Սարգսյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: