չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ստեփանակերտում կկազմակերպվի հեծանվավազք. մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել

Ստեփանակերտում կկազմակերպվի հեծանվավազք. մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել

Ստեփանակերտի «Հեքիաթ» մանկական խանութ֊սրահի նախաձեռնությամբ հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, կազմակերպվելու է հեծանվավազքի մրցույթ՝ նվիրված Երեխաների միջազգային օրվան:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է խանութ֊սրահի տնօրեն Սասուն Բաղրյանը:

Ըստ նրա՝ մրցույթին մասնակցել ցանկացողները հերթագրվելու համար կարող են նախապես դիմել Ստեփանակերտի Ազատամարտիկների 7/4 կամ Ազատամարտիկների 46/1 հասցեներում գտնվող «Հեքիաթ» մանկական խանութների աշխատողներին:

«Հեծանվավազքը կկազմակերպվի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրից մինչև «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթող: Մրցույթին կարող են մասնակցել մինչև 17 տարեկան տղաները և մինչև 25 տարեկան աղջիկները. նրանք պետք է ներկայանան անձնական հեծանիվներով: Որպես խրախուսանք՝ մրցույթին առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան համապատասխանաբար՝ 30, 20 և 10 հազարական դրամ: Այս կերպ մենք կփորձենք մեր երեխաների տոնը փոքր-ինչ ուրախ ու հետաքրքիր դարձնել»,- ավելացրել է Ս. Բաղրյանը:

  • Կիսվել: