ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում կայացել է «Կյանքը պատերազմից հետո» խորագրով կոնֆերանս

Ստեփանակերտում կայացել է «Կյանքը պատերազմից հետո» խորագրով կոնֆերանս

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության և Ստեփանակերտի hանրապետական բժկական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 28-ին, Ստեփանակերտում կազմակերպվել է «Կյանքը պատերազմից հետո» խորագրով կոնֆերանս:

Կոնֆերանսին դասախոսությունները մատուցվել են հայերեն լեզվով՝ հանրային բժշկական հաստատություններում աշխատող տեղի կլինիկական հոգեբանների կողմից: Կոնֆերանսին մասնակցել են նաւ Արցախում աշխատող հոգեբաններ:Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հոգեկան առողջության բաժնի ղեկավար Անժելա Մոդարելլին ասել է, որ կոնֆերանսի թեման արցախյան 44-օրյա պատերազմն է: Նախաձեռնելով այս միջոցառումը՝ կազմակերպիչները փորձել են հստակ պատկերացում կազմել, թե պատերազմից հետո կյանքն ինչ ընթացք ունի Արցախում:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Այս կոնֆերանսը նպատակ ունի հոգեկան առողջության մասնագետների համար ստեղծելու հոգեբանների մեկ ընդհանուր հարթակ, կայացնելու երկխոսություն միմյանց միջև, հանդես գալու կարծիքներով և ամրապնդելու ընդհանուր տեսակետները: Ես այսօր ներկայացրել եմ «Պատերազմից հետո դիմակայունություն» թեման։ Այդ շրջանակում խոսեցինք տրավմատիկ իրադարձությունների մասին, կարևորեցինք կլինիկական հոգեբանների դերը՝ տվյալ իրավիճակում աշխատելու մարդկանց հետ: Փորձում ենք հասկանալ, թե համայնքներում ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի ավելի ուժեղացնենք դիմակայունությունը՝ ցուցաբերելով հոգեբանասոցիալական աջակցություն։ Կոնֆերանսի ընթացքում մենք հասկացանք, որ մարդիկ կարիք ունեն արտահայտելու իրենց ապրումները։ Հոգեբանները պետք է ճիշտ աշխատանքի արդյունքում կարողանան մարդկանց հանել սթրեսից։ Պետք է հաշվի առնենք, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են հաղթահարում սթրեսը՝ ուստի պետք է շատ ուշադիր և զգույշ խոսել նրանց հետ։ Կարծում եմ՝ այս կոնֆերանսը մեծ նշանակություն կունենա Արցախում ապրող հոգեբանների համար, որի արդյունքում էլ կունենանք հետպատերազմյան իրավիճակում հայտնված և փորձությունը հեշտությամբ հաղթահարած քաղաքացիներ»,-մասնավորապես ավելացրել է Ա. Մոդարելլին։

  • Կիսվել: