հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ստեփանակերտում կանաչ գոտու պահապանները գործի են անցել

Ստեփանակերտում կանաչ գոտու պահապանները գործի են անցել

«Մայրաքաղաքում կանաչ գոտու պահապաններն էլ են արդեն գործի անցել: Ակադեմիկոս Թախթաջյանի անվան «Ստեփանակերտի բուսաբանական այգի» ՓԲԸ աշխատակիցները հետպատերազմյան առաջին օրերից ձեռնամուխ են եղել քաղաքի մաքրման, ծառերի՝ հրետակոծությունից վնասված ճյուղերի հատման աշխատանքներին: Հետո ընդհանուր ծառաֆոնդի երիտասարդացման ու ձևավորման միջոցառումներն են իրականացրել:
 
Այսօր մայրաքաղաքի ծաղկանոցների ու կանաչապատման համար նախատեսված տարածքներն են փխրեցնում, նախապատրաստում տունկին: Զուգահեռ՝ ջերմոցներում սերմերն են հողին պահ տալիս, որ, ըստ ժամանակացույցի, ծաղիկների սածիլները պատրաստ լինեն Ստեփանակերտի տարբեր հատվածներում տնկելու համար:
 
 
Ի դեպ, Բուսաբանական այգու աշխատակազմը վերջին օրերին համալրվել է նաև մեր տարհանված հայրենակիցներով»,- հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետարանը:

  • Կիսվել: