չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ստեփանակերտում հետազոտություններ իրականացրած մոսկվաբնակ մանկաբույժը մանրամասնել է, թե ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմել

Ստեփանակերտում հետազոտություններ իրականացրած մոսկվաբնակ մանկաբույժը մանրամասնել է, թե ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակներում՝ նոյեմբերի 7-ից 15-ը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում հետազոտություններ և խորհրդատվություններ է իրականացրել Մոսկվայի Գաստրոէնտերոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ Կարինե Ասկարյանը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բժշկուհին նշել է որ արցախցի հայրենակիցներին իր մասնագիտությամբ օգտակար լինելու նպատակով արդեն երկրորդ անգամ է այցելում Արցախ և հետազոտություններ, խորհրդատվություն իրականացնում:

«Հետազոտում եմ և երեխաներին, և մեծահասակներին, ու պետք է նշեմ, որ հիմնական մասը դիմում է սրտխառնոցի խնդրով: Կլիման, սթրեսները մեծ ազդեցություն են ունենում այս ախտանիշի վրա, քանի որ հնարավոր չէ, որ երեխաներն ու մեծերը բողոքեն նույն համախտանիշից: Հիվանդները շատ են,օրական մոտ 30 հիվանդի ենք զննում:

Յուրաքանչյուր հիվանդի զննում ենք, անհրաժեշտ խորհրդատվությունն անցկացնում, իսկ եթե անհրաժեշտություն է լինում կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն,որպեսզի ճիշտ բուժում նշանակենք»,-ասել է Կ. Ասկարյանը:

  • Կիսվել: