ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Արվցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպել է համերգ՝ նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ երաժշտական և պարային կատարումներով են հանդես եկել Շուշիի ու Հադրութի արվեստի դպրոցների, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի, «Արցախի ձայներ» նախագծի ու Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մշակույթի  տան սաները, ինչպես նաև «Ղարաբաղ» էստրադային, «Մենք ենք մեր սարերը» երգի, պարի ու Աշոտ Բաբայանի անվան պարի պետական համույթները։

Կայքի հետ զրույցում Արցախի Հանրապետության  սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության Սոցիալական աջակցության և հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Իսրայելյանը կարևորել է պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների սոցիալ-կենցաղային և առողջական խնդիրների լուծման գործում՝ նշելով, որ նման միջոցառումները առիթ են ևս մեկ անգամ  ուշադրություն դրսևորելու նրանց նկատմամբ:

«Մենք պետք է շարունակենք անել  ամեն ինչ, որպեսզի հաշմանդամներն իրենց  զգան իրենց որպես հասարակության լիարժեք անդամներ։ Այսօրվա միջոցառման նպատակն էլ  նրանց ինչ-որ չափով մշակութային կյանքին ներգրավելն է», -ասել է նա։

  • Կիսվել: