շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ստեփանակերտում գիշերն արձակված կրակոցների վերաբերյալ Արցախի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել

Ստեփանակերտում գիշերն արձակված կրակոցների վերաբերյալ Արցախի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գիշերը հնչած կրակոցների հեղինակներն արցախցի երկու տղամարդ են: 

Արցախի ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ հայտնելով, որ հունվարի 11-ին՝ ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել։

«ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները «Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակչի, որոնք, բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել։
 
Դեպքի հանգամանքները պարզվում են։
 
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»,- ասվում է Արցախի ոստիկանության պարզաբանման մեջ։

 

  • Կիսվել: