Ստեփանակերտում 15 նոր բնակարան է հանձնվել շահագործման, ևս 15-ի աշխատանքները գրեթե ավարտական փուլում են
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ստեփանակերտի Առաքելյան փողոցում գտնվող 6-րդ դպրոցի վերակառուցումը բազմաբնակարան շենքերի ավարտական փուլում է։
Այս մասին հայտնում են հիմնադրամից՝ նշելով, որ 15 բնակարանից բաղկացած առաջին մասնաշենքն արդեն հանձնվել է շահագործման։
Երկրորդ մասնաշենքը ևս բաղկացած է 15 բնակարանից, որից 11-ը երկու սենյականոց է, իսկ 4-ը՝ երեք սենյականոց։
Ներկայումս ընթանում են ներքին հարդարման վերջնական աշխատանքները։ Կիրականացվի նաև բակային տարածքի բարեկարգում և ասֆալտապատում։


