երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտի Տերտերյան փողոցում հրդեհ է բռնկվել․ մարմնական վնասվածքներով քաղաքացուն հոսպիտալացրել են

Ստեփանակերտի Տերտերյան փողոցում հրդեհ է բռնկվել․ մարմնական վնասվածքներով քաղաքացուն հոսպիտալացրել են

Հուլիսի 2-ին ժամը 15:04-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերտերյան փողոցում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հրդեհը մարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։

Ժամը 15:24-ին հրդեհը մեկուսացվել է, լիկվիդացվել` 15:33-ին։ Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերարատիվ խմբի ծառայողները, հրդեհի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Ա.Օ.-ին բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։ Ժամը 16:30-ին վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվգանգության տեսչությունը։

  • Կիսվել: