հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ քահանայական ձեռնադրություն կկատարվի

Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ քահանայական ձեռնադրություն կկատարվի

Նոյեմբերի 13-ին, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ կկատարվի քահանայական ձեռնադրություն` ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

 Այս մասին հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից` մանրամասնելով, որ քահանայության աստիճանի կարժանանա ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը:

«Այս սպասված և սրբազան արարողությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 13-ին՝ կիրակնօրյա սուրբ պատարագի ընթացքին, իսկ ընծայման կարգը նախօրեին՝ նոյեմբերի 12-ի երեկոյան ժամերգության ավարտին: Սիրով հրավիրում ենք բոլորին` ներկա գտնվելու Արցախի թեմի և մեր Եկեղեցու համար այս կարևոր և ուրախալի խորհրդի կատարմանը»,- նշված է Արցախի թեմի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: