ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտ և վառարան է տրամադրում կարիքավոր ընտանիքներին

Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտ և վառարան է տրամադրում կարիքավոր ընտանիքներին

Ստեղծված իրավիճակն ու եղանակային պայմանները հաշվի առնելով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտի և վառարանի տրամադրման համար մայրաքաղաքի բնակիչներից դիմումներ է ընդունում:

Այն քաղաքացիները, ովքեր ունեն վառելափայտի կամ վառարանի անհրաժեշտություն, կարող են դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան:

Լինում են դեպքեր՝ վառելափայտի համար դիմում են, բայց պարզվում է, որ տվյալ քաղաքացին դրա կարիքը չունի. որպեսզի հերթեր չառաջանան ու ժամանակի վատնում չլինի՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է բնակիչներին ներկայանալ միայն այն դեպքում, երբ իրականում վառելափայտի կամ վառարանի կարիք ունեն:

Օպերատիվ շտաբի որոշմամբ է իրականացվում գործընթացը. դիմումատուների ցանկը քաղաքապետարանից ուղարկվում է Ջրային կոմիտե:

  • Կիսվել: