չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառման հետ. հայտարարություն

Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառման հետ. հայտարարություն

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ քաղաքապետարանը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից Ստեփանակերտում նախատեսված ամանորյա միջոցառման հետ որևէ առնչություն չունի:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Վերջին օրերին հիմնականում սոցիալական տիրույթում քննարկումների, հաճախ նաև շահարկումների թեմա էր դարձել Վալլեքս Գարդեն Հոթելի բակում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառումը:

Ի սկզբանե տեղեկացնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ այդ նախաձեռնության և նրա ընթացքավորման հետ: Բայց, հետևելով հանրության շրջանում իրարամերժ տրամադրություններին, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները կապ են հաստատել հիմնադրամի պատասխանատուների հետ, և վերջիններս, հաշվի առնելով մեր մտահոգությունները, վերանայել են իրենց որոշումը: Արդյունքում, միջոցառման նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են:

Նաև տեղեկացնում ենք, որ այս տարի Ստեփանակերտը Ամանորը տոնական հանդերձանքով չի դիմավորի: Սա նախևառաջ հարգանքի տուրք կլինի մեր զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ ունեցած սուղ միջոցները կուղղվեն պատերազմից վիրավոր մեր քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կարգավորմանը… Եվս մեկ անգամ խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առաջ և վերահաստատում՝ Արցախն ապրեցնելու ենք՛՛:

 

  • Կիսվել: