երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ օդապարուկների անվտանգության կանոնների պահպանման մասին

Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ օդապարուկների անվտանգության կանոնների պահպանման մասին

Այսօր` դեկտեմբերի 31-ին, Ստեփանակերտի հուշահամալիրի մոտ օդն են բարձրանալու օդապարուկներ` ի հիշատակ պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների։

Ստեփանակերտի քաղաքապետարան կոչ է անում պահպանել  օդապարուկների անվտանգության կանոնները։

«Սիրելի հայրենակիցներ, բոլորս լավ գիտակցում ենք՝ ինչ առիթով ու ինչ նպատակով ենք մոմավառությունը կազմակերպում:

Բոլորիդ խնդրում ենք մինչ ձեռնարկի մեկնարկը կարդալ և տարածել այս հայտարարությունը՝ ավելորդ խնդիրներից ու դժբախտ դեպքերից խուսափելու համար:

Կանխավ շնորհակալություն:                                               

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

✅Նախքան օդապարուկները գործարկելը անհրաժեշտ է գտնել հարմար տեղ: Իհարկե, դա պետք է արվի բացառապես բաց երկնքի տակ, բարձր ծառերից, շենքերից, էլեկտրահաղորդման գծերից և այլ օբյեկտներից առնվազն 50 մետր հեռավորության վրա և  պետք է հաշվի առնել քամու ուղղությունը:                                    

✅Օդապարուկները չպետք է գործարկվեն բնակելի շենքերի, բենզալցակայանների, օդանավակայանների մոտ: Ամենահարմար վայրերը քաղաքային հրապարակներն են ու մարզական խաղադաշտերը:

✅ՈՒժեղ քամին կարող է խոչընդոտել գործընթացին: Պետք է օդապարուկը գործարկելուց հետո այն հեռանա տներից և շենքերից ՝ հավանական հրդեհներից խուսափելու համար:                                                                                                                               ✅ Օդապարուկները պետք է պահել ուղիղ:      ✅Մեկ օդապարուկ դեպի երկինք արձակելու համար անհրաժեշտ է երկու հոգի՝ իրարից որոշակի հեռավորության վրա կանգնած»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: