կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ստեփանակերտի մի շարք հատվածներում աղբահանությունն արդեն իրականացվում է ոչ թե ամենօրյա ռեժիմով, այլ շաբաթը մեկ անգամ (տեսանյութ)

Ստեփանակերտի մի շարք հատվածներում աղբահանությունն արդեն իրականացվում է ոչ թե ամենօրյա ռեժիմով, այլ շաբաթը մեկ անգամ (տեսանյութ)

Շարունակվող շրջափակման և վառելիքի սղության հետ կապված, Ստեփանակերտի համայնքային կյանքի կազմակերպումն ու կառավարումը՝ արդեն լուրջ մարտահրավերներ ունի: Հատկապես ամռան տարեշրջանում՝ զգալի են բազմաթիվ խնդիրներից մեկի հետևանքները: Խոսքը՝ աղբահանության մասին է:

Մայրաքաղաքի մի շարք հատվածներում, աղբահանությունն արդեն իրականացվում է ոչ թե ամենօրյա ռեժիմով, այլ շաբաթը մեկ անգամ: Հաշվի առնելով ներկա իրողություններն ու աշխատելու հնարավորությունները՝ չի բացառվում, որ ստիպված լինեն վերանայել անգամ՝ առանց այն էլ՝ խստացված գրաֆիկը:

Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութում.

  • Կիսվել: