հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Խուդաթյանը քննարկել է Կոտայքի և Գեղարքունիքի աղբահանության ընկերության աշխատանքը

Խուդաթյանը քննարկել է Կոտայքի և Գեղարքունիքի աղբահանության ընկերության աշխատանքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ընկերության գործունեության հարցերի շուրջ։
 
Նախարարությունից հայտնում են՝ քննարկմանը մասնակցում էին Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետները և Ընկերության կողմից սպասարկվող 16 համայնքների ղեկավարները։ 
 
Քննարկվել են Ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր։

  • Կիսվել: