Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տղաների և աղջիկների թիմերի միջև բասկետբոլի բաց առաջնություն է կազմակերպվել
Մարտի 18-30-ը մայրաքաղաքի համար 6 դպրոցում Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տղաների և աղջիկների թիմերի միջև անց է կացվել բասկետբոլի բաց առաջնություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջնությանը մասնակցել է մրզադպրոցի 160 մարզիկներ և մարզուհիներ:

«Ըստ ՄՊՄԴ-ի բասկետբոլի բաժանմունքի տարվա պլանի, որտեղ մարզվում են 230 պատանիներ և աղջիկներ, անց է կացվել բասկետբոլի բաց առաջնություն, որին մասնակցել է տարիքային տարբեր խմբերի 16 թիմ: Քանի որ գտնվում ենք շրջափակման պայմաններում և չենք կարողանում մասնակցել Հայաստանի Հանրապետության բասկետբոլի առաջնություններին, որոշել ենք այդ առաջնությունը կազմակերպել հենց Արցախում: Տարիքային բոլոր խմբերում բավականին լարված էր խաղը: Առաջնության շնորհիվ կկարողանանք լրացնել ՀՀ հավաքական թիմի կազմը տարիքային տարբեր խմբերում: Նախորդ տարի մարզադպրոցի չորս տարիքային խմբի երկու տղա և երկու աղջիկ մասնակցել են ՀՀ-ում տեղի ունեցած առաջությանը և գրավել մրցանակային առաջին տեղը: Հենց շրջափակումն ավարտվի` անպայման կմասնակցենք Հայաստանի բասկետբոլի առաջնություններին և հույս ունենք, որ մրցանակային տեղեր գրաված կվերադառնանք»,-մեզ հետ զրույցում ներկայացրել է ՄՊՄԴ-ի տնօրեն Էմիլս Օգանեսյանը:


Տղաների թիմի անդամ Մարտին Հայրապետյանի խոսքով` բասկետբոլով զբաղվում է շուրջ 6 տարի և, չնայած շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին, շարունակում է իր մարզումները:
«Եղած միջոցներով ամբողջ թիմով շարունակում ենք մարզվել և հույս ունենք, որ մի օր կյանքի ճանապարհը կբացվի և մենք ցույց կտանք մեր ուժը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև՝ նրա սահմաններից դուրս կազմակերպվող մրցաշարերում»,-նշել է մարզիկը:


Նա կարևորել է բասկետբոլի համար նոր հրապարակների կառուցումը, ինչն, իր կարծիքով, կնպաստի մարզաձևի զարգացմանը:
Աղջիկների թիմի ավագ Լիլիթ Մանասյանն իր խոսքում նշեց, որ ավելի քան յոթ տարի է` զբաղվում է «բասկետբոլ» aսպորտաձով, իսկ մրցույթներին մասնակցում է արդեն չորս տարի:

«Նմանատիպ առաջնությունները մեզ հնարավորություն են տալիս ավելի շատ մարզվել, նոր փորձ ձեռք բերել և, ամենակարևորը, ուժերը փորձել հակառակորդ թիմի հետ»,-հավելել է Լ.Մանասյանը:
Ընկերական հանդիպումների մասնակից բոլոր թիմերը բասկետբոլի գնդակներ են ստացել։

