ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտի «Գետափ» տեղամասում հրդեհ է բռնկվել

Ստեփանակերտի «Գետափ» տեղամասում հրդեհ է բռնկվել

Այսօր ժամը 10։15-ին ԱԻ պետական խառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտի «Գետափ» տեղամասում բռնկված հրդեհի մասին։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, հրդեհը բռնկվել է բաց տարածքում և այրվունմ է չոր խոտատարածք։ Հրշեջ փրկարարները մարել են կրակը և այն չի տարածվել հարակից շինություններում։ Մարդկային տուժածներ չկան։
 
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին․
 
Բաց տարածքում և անտառային հատվածներում զերծ մնացեք կրակ վառելուց։
 
Հատկապես քամու ուժգնացման ժամանակ ավելանում է արտակարգ իրավիճակի ռիսկը, քանի որ քամին նպաստում է կրակի տարածմանը։

  • Կիսվել: