երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ստեփանակերտի 6-րդ դպրոցի երկրորդ մասնաշենքը բազմաբնակարանի վերակառուցելու աշխատանքներն ավարտվել են

Ստեփանակերտի 6-րդ դպրոցի երկրորդ մասնաշենքը բազմաբնակարանի վերակառուցելու աշխատանքներն ավարտվել են

Մայրաքաղաքի Առաքելյան փողոցում գտնվող 6-րդ դպրոցի նախկին՝ երկրորդ մասնաշենքը բազմաբնակարանի վերակառուցելու շինաշխատանքներն ավարտվել են:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տեխհսկիչ Արմեն Բաբայանը՝ հավելելով, որ առաջին մասնաշենքը շահագործման է հանձնվել ընթացիկ տարվա ապրիլ ին,որն արդեն բնակեցված է:

«Առաջին շենքը 16 բնակարանանոց է,իսկ երկրորդը՝ 14: Մասնաշենքում աշխատանքներն արդեն ավարտված են: Պետք է իրականացվեն էլեկտրաէներգիայի,գազաֆիկացման և նման այլ ստուգումներ, որից հետո բնակարանները կհանձնվեն հասցեատերերին։ Մոտ օրերս կմեկնարկեն նաև մասնաշենքի արտաքին հարդարման աշխատանքները»,-նշել է Ա.Բաբայանը։

Нет описания.

Նրա տեղեկատվությամբ՝ ներկայում բարեկարգվում և ասֆալտապատվում են բակային տարածքը,խաղահրապարակը։

Կառուցապատումն իրականացնում է «Շին-Վեր Պլյուս» ՍՊԸ-ն, իսկ Ֆինանսավորումը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

  • Կիսվել: