ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտի 12 գոտիներից 11-ում ջրամատակարարումն ամբողջովին վերականգնված է

Ստեփանակերտի 12 գոտիներից 11-ում ջրամատակարարումն ամբողջովին վերականգնված է

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Արցախի մայրաքաղաքի 12 գոտիներից 11-ում ջրամատակարարումն ամբողջովին վերականգնված է:

«Սիրելի՛ քաղաքացիներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ շնորհիվ «Ջրմուղ-կոյուղի» ընկերության նպատակային և հետևողական աշխատանքի՝ Ստեփանակերտի 12 գոտիներից 11-ում ջրամատակարարումն ամբողջովին վերականգնված է:

Այս պահին աշխատանքներ են տարվում 6-րդ գոտում, որը ներառում է քաղաքի 20-25 տոկոսը: Առաջիկա ժամերին այստեղ ևս աշխատանքները կավարտվեն և արդեն մայրաքաղաքն ամբողջությամբ կթոթափի երեկվա վթարի հետևանքները:

Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը: Նաև շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ ստեղծված իրավիճակին ըմբռնումով մոտենալու համար», - նշվում է հայտարարությունում։

  • Կիսվել: