չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Սփյուռքի մասնագետները կկարողանան աշխատել նաև Արցախի պետական կառավարման մարմիններում

Սփյուռքի մասնագետները կկարողանան աշխատել նաև Արցախի պետական կառավարման մարմիններում

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում լրացումներ է կատարել «ի Գործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգում» միջոցառման մեջ:

Ըստ այդմ, սփյուռքահայ մասնագետներն իրենց մասնագիտական և փորձագիտական հմտությունները, նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը կկիրառեն որ միայն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների աշխատանքներում, այլև՝ Արցախի պետական կառավարման մարմինների աշխատանքներում:

Հատկապես հետպատերազմյան շրջանում սփյուռքահայ մասնագետների զգալի քանակը ցանկություն են հայտնել իրենց նորարարական գաղափարները և աշխատանքային փորձը կիրառել նաև Արցախում:

  • Կիսվել: