Արցախում սպորտի բնագավառի մի խումբ ներկայացուցիչների պարգևներ են հանձնվել
Այսօր՝ հունվարի 29-ին, Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցում պարգևատրվել են սպորտի բնագավառի մի խումբ ներկայացուցիչներ: Պարգևատրումը կատարել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ սպորտը համազգային ուրախություն պարգևող բնագավառ է:

«Ես սպորտի պոտենցիալը շոշափել եմ 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո, երբ հասկացել եմ, որ այս ոլորտից պատերազմին մասնակցել և իրենց կյանքն են զոհել 40, վիրավորվել՝ 30 մարզիկներ: Սպորտը ինքնակազմակերպվածության, նպատակասլաց, հետևողական, սկբունքային լինելու, կամքը կոփելու ամենալավ միջոցն է: 44-օրյա պատերազմից հետո սպորտի բնագավառի նվաճումները աննախադեպ են եղել, որը պայմանավորված է պատերազմի հետևանքներով: Ես համոզված եմ, որ 2022 թվականը իր ցուցանիշներով գերազանցելու է 2021 թվականին»,-ընդգծել է նախարարը:
Պարգևատրության մասնակից, Ավանդական կարատեի Հայաստանի Հանրապետության առաջնությունում առաջին տեղ գրաված Տիգրան Գևորգյանը մեզ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ուշադրության արժանանալու համար:


