երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Սպիտակ տան ներկայացուցիչն առաջարկում է ԼՂ հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել

Սպիտակ տան ներկայացուցիչն առաջարկում է ԼՂ հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել

Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել:

Նրա խոսքով՝ հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից:

Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ  Օ՛Բրայենն ասել է. ՛՛Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար՛՛:

Նա նաև հավելել է. ՛՛Մենք կարծում ենք, որ երկու երկրներն էլ պետք է ընդունեն սկանդինավյան խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ` ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում` հրադադարի ռեժիմը պահպանելու համար՛՛:

 

  • Կիսվել: