ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սոցապահովության Քաշաթաղի, Շուշիի և Հադրութի բաժիններում 36 նորածին երեխայի  նպաստներ են նշանակել

Սոցապահովության Քաշաթաղի, Շուշիի և Հադրութի բաժիններում 36 նորածին երեխայի նպաստներ են նշանակել

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ սոցիալական ապահովության Քաշաթաղի, Շուշիի, Հադրութի տարածքային բաժինների կողմից ապրիլ ամսում 57 անձնական գործերով պետական նպաստ է նշանակվել, ընդ որում՝ 13-ը Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հիմքով:

Այս մասին հայտնում են Օպերատիվ շտաբից՝ հավելելով, որ այդ թվում նպաստ է նշանակվել նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաների:
 
Նույն ժամանակահատվածում վերահաշվարկ է կատարվել 24 անձնական գործերում, ամուսնության միանվագ նպաստ է տրամադրվել 13 անձանց, իսկ ծննդյան միանվագ նպաստ՝ 36 նորածին երեխաների:
 
ակներում սոցիալական ապահովության Քաշաթաղի, Շուշիի, Հադրութի տարածքային բաժիններն ընդունել են 27 անձնական գործ՝ նշանակելով տոն և հիշարժան օրերի կապակցությամբ տրամադրվող օժանդակություն։

  • Կիսվել: