երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սկզբնական փուլում հյուրանոցներում ունեինք 8300 մարդ, մեր ծրագրերի արդյունքում մնացել է 104 մարդ. Սանոսյան

Սկզբնական փուլում հյուրանոցներում ունեինք 8300 մարդ, մեր ծրագրերի արդյունքում մնացել է 104 մարդ. Սանոսյան

Սկզբնական փուլում հյուրանոցներում ունեինք 8300 մարդ, մեր իրականացրած ծրագրերի արդյունքում ունենք 104 մարդ: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Միայն կա 63 մարդ Կոտայքում եւ 41 մարդ Գեղարքունիքում: Այդ 104 մարդկանց հետ կապված ունենք որոշակի առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարությունների հետ աշխատանք: Կան տարեց մարդիկ, պետք է քննարկել, թե մասնագիտական տեսանկյունից խնամքի կարիք ունեն, թե ոչ: Այսինքն պրոցեսն արվել է, մեր ծրագրերը ազդել են, այս թիվը փոխվել է»,-ասց նախարարը:

Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ սա հենց կառավարության ծրագրերի արդյունավետություն ուղիղ վկայություն է:

  • Կիսվել: