հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Տիգրան Արզաքանցյանը կզբաղեցնի «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը

Տիգրան Արզաքանցյանը կզբաղեցնի «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը

ԱԺ նախկին պատգամավոր, սկանդալային պատմություններով հայտնի գործիչ, գործարար Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ հանրությանը որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով։

«1956 թվականին հիմնադրված ինստիտուտն այս տարի նշում է իր 70-ամյակը։ Տասնամյակներ շարունակ այն կարևոր դեր է ունեցել Հայաստանի գիտատեխնոլոգիական ներուժի ձևավորման և զարգացման գործում՝ լինելով խորհրդային տարիների առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկը։

Ինձ համար հատկապես խորհրդանշական է ինստիտուտի ղեկավարումը ստանձնել հենց հոբելյանական տարում։ Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու հարուստ գիտական ժառանգությունը և ստեղծելու զարգացման նոր հնարավորություններ։

Առաջնահերթ եմ համարում ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։

Առջևում մեծ և պատասխանատու աշխատանք կա»,-գրել է նա։

  • Կիսվել: