հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Կառավարությունը հավանություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի ստորագրման որոշմանը

Կառավարությունը հավանություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի ստորագրման որոշմանը

«Ընկերությունը հիմնադրվելու է ՀՀ օրենսդրության համապատասխան՝ որպես փակ բաժնետիրական ընկերությունը»,-կառավարության նիստում ներկայացնելով «ԹՐԻԹԹ-ի զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին հավանություն տալու  և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորություն վերապահելու մասին  որոշումը ներկայացնելիս ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ` Քրիստինե Ղալեչյանը։

Նա նշեց, որ ըներության խորհուրդը բաղկացած է 5 անդամից, որից 2-ին ՀՀ-ն է առաջադրելու, 3-ին՝ ԱՄՆ-ը։

Ղալեչյանը հայտնեց, որ համաձայնագրով առանձնացվելու է հարցերի 16 խումբ, որոնց վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց երկու կողմերի համաձայնության,  որոնց թվում են քաղաքաքական նշանակություն ունեցող որոշումները,  ընկերության սեփականության կառուցվծաթին և ծրագրերին երրորդ կողմի ներգրավմանը, ներդրղների ընտրությունը և կոնցենսիոն ներդրումների պայմանների սահմանմանը, ընկերության տնտեսական և ֆինանսական գործունեության առանցքային որոշումները,  գործադիր մարմնի ընտրությանը և գնումների գործընթացը։

«Ձաևավորում է կառավարման այնպիսի մոդել, որն մի կողմից կարևորում է ամերիկյան կողմի դերակատարությունը ծրագրի զարգացման, ներդրումների  ներգրավման և ընկերության կառավարման գործում, մյուս կողմից՝ ՀՀ-ի մասնակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը և երաշխավորում է մեր պետական և տնտեսական շահերի պաշտպանության իրավական մեխանիզմները»,- հայտարարեց ՏԿԵ նախարարաի տեղակալը։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե ԹՐԻԹԹ-ը ՀՀ տնտեսության մեջ վերջին տարիների ամենամեծ ներդրումն է։

Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, թե հոկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի թվի նոր «ռեկորդ», որի հիմնական պատճառը համարեց Առաղջության պարտադիր ապահովագրության ներդրումը։

  • Կիսվել: