Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը․ ԱՀ ԱԻՊԾ
Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից։
«Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին», ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք՝ ավելի վաղ ծառայությունից հայտնել էին, որ հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։