Շուշին պատերազմական թատերաբեմի է վերածվել, ով ոնց ուզում է թող հասկանա․ Դավիթ Բաբայան
Շուշին պատերազմական թատերաբեմի է վերածվել: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Ես ասում եմ հետևյալը՝ Շուշին պատերազմական թատերաբեմի է վերածվել, ով ոնց ուզում է թող հասկանա, ա՛յս է իրավիճակը։ Հիմա, հասկանում եք, չէ՞, ինչ է դա նշանակում․ պատերազմական ակտիվ գործողությունների տարածք է դարձել Շուշին, և մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծվում է տարբեր ուղղություններից, այդ թվում՝ նաև «թատերաբեմից»»,- հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի մարտական դիրքեր այցի մասին Արայիկ Հարությունյանի գրառումը, որում ընդգծվում է, որ ՊԲ մարտիկներn ու աշխրհազորայինները ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին, մեծ աժիոտաժ է առաջացրել, հատկապես այն պատճառով, նույն ժամին ՀՀՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հրապարակման բովանդակության հետ չի համընկնում։