շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շուշին մշակութային հարուստ ժառանգություն ունի. թանգարանների միջազգային օրը՝ բերդաքաղաքի հայկականությունը վերարժևորելու առիթ

Շուշին մշակութային հարուստ ժառանգություն ունի. թանգարանների միջազգային օրը՝ բերդաքաղաքի հայկականությունը վերարժևորելու առիթ

Ստեփանակերտի պատկերասրահում այսօր կազմակերպվել է «Շուշին ներկապնակում» թեմայով դասախոսություն, գեղանկարի ցուցահանդես, ձեռարվեստի վարպետության դաս, ինչպես նաև «Ես եղել եմ Շուշիի թանգարաններում» թեմայով լուսանկարչական առցանց ցուցադրություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանն ասել է, որ, թանգարանների միջազգային օրվան նվիրված, մինչ Արցախյան երրորդ պատերազմը Շուշիում տարաբնույթ միջոցառումներ էին անցկացնում:Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ Շուշիում թողել են մշակութային մեծ ժառանգություն:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այսօրվա մեր միջոցառումների հիմնական թեման Շուշին է: Դասախոսության ընթացքում խոսվում է Շուշիի մշակութային ժառանգության, իսկ ցուցահանդեսին ներկայացված գեղանկարիչների ստեղծագործություններում Շուշիի գեղատեսիլ վայրերն են, բերդաքաղաքի հայկական լինելը, պատմությունը: Շուշիի թանգարաններում ունենք հարուստ մշակութային ժառանգություն, պատմություն, գեղանկարներ, որոնք ցուցադրվել են տարբեր ցուցահանդեսներում, հուշարձաններ, որոնք տարբեր տարիների սիմպոզիումների ժամանակ իրենց ձեռքով քանդակել են աշխարհի տարբեր ծայրերում ապրող արվեստագետներ»,- մասնավորապես ասել է Լ. Գասպարյանը:Բնութագրությունը հասանալի չէՏեղեկացնենք նաև, որ այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա «Մշակութային Շուշին» թեմայով ցուցահանդես և դասախոսություն։

Բնութագրությունը հասանալի չէ

Նշենք, որ, թանգարանների միջազգային օրվան նվիրված, Արցախի այլ համայնքներում ևս կազմակերպվում են միջոցառումներ:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

  • Կիսվել: