ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շուշին կվերածվի պանթուրքիզմի որջի՞․ «Հայաստանի Հանրապետություն»

Շուշին կվերածվի պանթուրքիզմի որջի՞․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիան ոչ միայն երկարաժամկետ առումով ապահովել է իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում, այլեւ պարզվում է, որ լրջորեն տրամադրված է զբաղվել ադրբեջանական հասարակության դաստիարակությամբ: Թուրքիայում աջակողմյան ուժերը ներկայացնող եւ «Գորշ գայլերի» քաղաքական թեւը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին հայտարարել է, որ բռնազավթած Շուշիում կառուցվելու է ազգայնական դպրոց։ Այդ քայլն ուղղված է Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի դեմ:

Վերջինիս շրջանակներում նախատեսված է փախստականների վերադարձ իրենց բնակության վայրեր, եւ այս դեպքում դժվար է պատկերացնել Շուշիի հայկական բնակչության վերադարձն ու խաղաղ գոյակցությունը մի քաղաքում, որտեղ ազգայնական, նաեւ հակահայկական ոգով սերունդ է դաստիարակվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: