Չնայած դժվարություններին՝ Արցախի հանրային ռադիոն շարունակում է ոգևորել, բարձրաձայնել խնդիրներ ու գտնել լուծումներ. մայիսի 7-ը Ռադիոյի օրն է
Շրջափակման հետևանքով Արցախի հանրային ռադիոն ևս մի շարք խնդիրների է բախվեց, սակայն ոչ մի խոչընդոտի առջև կանգ չառնելով շարունակում է գործունեությունը:
Մայիսի 7-ի՝ Ռադիոյի օրվա խորհրդի շուրջ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշել է Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Տաթև Խաչատրյանը՝ մանրամասնելով, որ ռադիոյի որոշ աշխատակիցների ընտանիքների անդամները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում՝ չունենալով վերամիավորվելու հնարավորություն: Բացի այդ, աշխատակիցներից մեկն էլ մնացել է Երևանում առ այսօր չկարողանալով վերադառնալ:

«Սկզբում դժվարությունը կայանում էր նաև նրանում, թե մեր ռադիոունկնդիրներին ինչ ասելիքով պետք է ներկայանայինք: Միանշանակ, ոգևորիչ հաղորդումներ, ռեպորտաժներ էինք պատրաստում, ցույց տալով մարդիկ ինչպես են դժվարությունները հաղթահարում: Այնուհետև սկսեցինք անդրադառնալ շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին, դրանց լուծման տարբերակներին, որոնք առաջարկում է պետությունը, կամ բարձրաձայնել խնդրահարույց հարցեր, որ պատկան մարմինները ուշադրություն դարձնեն նաև դրանց»,-ներկայացրել է Տ. Խաչատրյանը:
Ռադիոյի տնօրենի խոսքով՝ տրանսպորտային վառելիքի խնդրի պատճառով դադարեցվել է արցախյան գյուղերի մասին պատմող հաղորդումը, սահմանափակվել՝ հանրապետության շրջաններ գործուղման մեկնող լրագրողների թիվը:
«Շրջափակման սկզբնական ամիսներին հնարավոր դարձավ մեր երկրորդ ալիքի արտոնագիրը ստանալ պետության կողմից: Արդեն աշխատում ենք շուտով 103.2 հաճախականությամբ երաժշտական ռադիոալիքը գործարկելու ուղղությամբ: Կապ ենք հաստատել նաև Երևանում գործող «Նաղաշյան» ընկերության հետ, որի «Arm music» հավելվածով մեր հանրային ռադիոյի սթրիմը 24-ժամյա լսելու հնարավորություն կընձեռվի աշխարհի ցանկացած վայրում: Նրանց հետ մշակում ենք նաև երկրորդ նախագիծը, որն ուղարկել և սպասում ենք, որ հավելվածում հասանելի կլինեն մեր հաղորդումներից որոշները»,-նշել է Տ. Խաչատրյանը։
Հանրային ռադիոյի լրագրող-մեկնաբան Ասպրամ Ավանեսյանն ասել է, որ պատրաստում են ամենահրատապ ու իրադարձային թեմաներով ռեպորտաժներ։

«Ռեպորտաժների պատրաստման ընթացքում բախվում ենք դժվարությունների՝ հիմնականում զրուցակցի ընտրության հարցում՝ մասնավորապես քաղաքական թեմաներով ռեպորտաժներ պատրաստեիս։ Արցախում քաղաքագետները ոչ միշտ են համաձայնում խոսել։ Բայց հնարավորություն ունենք և կապ ենք հաստատում Հայաստանի քաղաքագետների հետ։ Հովհարային աջատումների ժամանակ շատ հաճախ ստիպված ենք լինում հեռախոսի լույսի տակ կարդալ լուրերը»,-նշել է Ա. Ավանեսյանը: