հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Ասկերանի Շոշ համայնքի տարածքում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել

Ասկերանի Շոշ համայնքի տարածքում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել

Նոյեմբերի 7-ին ժամը 11:15-ին Արցախի Հանրապետության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ Ա.Գրիգորյանը հաղորդել է, որ Շոշ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից՝ դեպքի վայր մեկնած քննչական օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղի 58-ամյա բնակիչ Ա. Մարգարյանը վարելով «Wolksvagen vento» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի աջ և բախվել ժայռին։

ՃՏ պատահարի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», իսկ ուղևոր՝ նույն գյուղի 65-ամյա բնակիչ Հ. Ավանեսյանը տեղում մահացել է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։

  • Կիսվել: