ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շմոլ գազից թունավորման դեպք Ստեփանակերտում

Շմոլ գազից թունավորման դեպք Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են ,որ մարտի 19-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 13:25-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի 2002թ. ծնված Զ. Հ.-ն։

Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ Զ. Հ.-ն թունավորվել է նույն օրը ժամը 12:30-ի սահմաններում, տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, բաղնիքի միջանցքում տեղադրված ջրատաքացուցիչից կաթսայից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

  • Կիսվել: