երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շարքային քաղաքացու գլխավոր հույսն այսօրվա դրությամբ ոչ թե հայրենական իշխանությունն է, այլ որքան էլ տարօրինակ թվա՝ ռուս զինվորը․ Հասրաթյան

Շարքային քաղաքացու գլխավոր հույսն այսօրվա դրությամբ ոչ թե հայրենական իշխանությունն է, այլ որքան էլ տարօրինակ թվա՝ ռուս զինվորը․ Հասրաթյան

Հայաստանի ղեկավարության կողմից պարտության վերջնագիրը ստորագրելուց հետո Արցախը հայտնվել է անորոշության հորձանուտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սենոր Հասրաթյանը:

«Չնայած մարտական գործողությունների պատճառով ժամանակավորապես իրենց մշտական բնակության վայրերը թողած արցախցիներն աստիճանաբար վերադառնում են հայրենի օջախներ, բայցևայնպես, շատերի մոտ իշխողը հուսահատությունն է և իր հարկի ներքո ապրելու թերահավատությունը: Առավել ծանր է այն մարդկանց վիճակը, որոնց տներն ու տարիներով վաստակած սեփականությունը գտնվում են թշնամական ուժերի վերահսկողության տակ:

Նկատելի է նաև Արցախի ներքին ու արտաքին ճանապահային ենթակառուցվածքների ուղղությամբ ադրբեջանական գրոհայինների կողմից իրականցվող սադրանքների աճը, որն օրինաչափորեն իր բացասական ազդեցությունն է թողնում մարդկանց, առանց այդ էլ՝ ծանր հոգեվիճակի վրա: Այս ամենին գումարվում է հանրապետությունում տիրող փաստացի անիշխանությունը, որի պայմաններում հայ բնակչությունն օրեցօր կորցնում է ապագայի հանդեպ լավատեսությունը: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիները որքանով սակավ, այնքանով դժվար են:

Շարքային քաղաքացու գլխավոր հույսն այսօրվա դրությամբ ոչ թե հայրենական իշխանությունն է, այլ որքան էլ տարօրինակ թվա՝ ռուս զինվորը: Իսկ սա արդեն ողբերգություն է... Ողբերգություն է ոչ թե նրա համար, որ արցախահայությունը չի վստահում իր ավանդական դաշնակցին, այլև հատկապես այն պատճառով, որ այսօր նա ունի իր առաքելությունը չգիտակցող անկարող իշխանություն»,-գրել է Հասրաթյանը:

  • Կիսվել: