հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սամվել Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍՆ և պատասխանատու այլ անձանց. փաստաբան

Սամվել Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍՆ և պատասխանատու այլ անձանց. փաստաբան

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Պահանջելու ենք հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Ռոման Երիցյանը։

«Մենք վճռական ենք պայքարելու պատմության խեղաթյուրումների և նոր սերնդին մոլորեցնելու բոլոր փորձերի դեմ»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ խոսքը դասագրքում տեղ գտած հետևյալ նախադասության մասին է. «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»:

  • Կիսվել: