ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Սա սկանդալ է և խայտառակություն․ Նատալի Լուազոն քննադատել է Օրբանի՝ օկուպացված Շուշի այցը

Սա սկանդալ է և խայտառակություն․ Նատալի Լուազոն քննադատել է Օրբանի՝ օկուպացված Շուշի այցը

Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին խայտառակություն է Հունգարիայի համար։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։

Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով՝ այս այցը սկանդալ է Եվրոպայի համար:

«Արդյո՞ք Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տա՞կ է դնում Կիպրոսի խնդիրը», - գրել է նա՝ կից հրապարակելով Օրբանի՝ Շուշի այցից լուսանկար։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-6-ը օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի կայացել է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցել են Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հունգարիայի ղեկավարները։

  • Կիսվել: