երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանը 40 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար

Ռուսաստանը 40 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար

«Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 22-ին վայրէջք է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար մարդասիրական օգնությամբ հերթական ինքնաթիռը։
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից՝ այս անգամ Ռուսաստանից Երևան է ուղարկվել 40 տոննա հումանիտար օգնություն։ Օգնությունը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռով:
 
 
«Օդանավակայանում էր նաև ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
 
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած բնակչության համար նախատեսված շուրջ 40 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է ձմեռային պարագաներ, սնունդ, էլեկտրական սարքավորումներ, հիգիենայի միջոցներ և այլն։
 
Օգնությունը Ներքին գործերի նախարարության միջոցով կհամակարգվի և շուտով կհասնի շահառուներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: